Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com
69 ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել և հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում ստամոքսաղիքային տրակտի սուր արյունահոսություն և անեմիա նախնական ախտորոշումներով: Պարբերաբար կրկնվող արյունահոսությունները սկսվել էին մեկ տարի առաջ, ինչի համար հիվանդը մի քանի անգամ հոսպիտալացվել էր տարբեր բուժհաստատություններում, սակայն արյունահոսությունների պատճառն այնպես էլ չէր պարզվել: «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որոնց արդյուքնում հնարավոր էր եղել պարզել խնդիրը: Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ աորտայի ինֆրառենալ հատվածում՝ ձախ երիկամային զարկերակից 2.3սմ դիստալ առկա էր անևրիզմատիկ լայնացում 48x37մմ չափերով, անևրիզմայի բարձրությունը կազմում էր 3սմ, անևրիզմայի աջ առաջակողնային պատը տանձաձև արտափքված էր դեպի 12-մատնյա աղու դիստալ հատված, նույն մակարդակում թույլ դիֆերենցվում էր անևրիզմայի լուսանցքի բարակ հաղորդակցում 12-մատնյա աղու պատի հետ:
Կատարվել է առաջատար մասնագետների խորհրդատվություն: Վերլուծելով հիվանդի անամնեստիկ, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ ախտորոշվել է աորտո-դուոդենալ խուղակ: Հաշվի առնելով հիվանդի ընդհանուր վիճակը և շարունակվող արյունահոսւթյունը՝ որոշվել է կատարել վիրահատություն: Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանը և Անոթային և լազերային վիրաբուժության ղեկավար Արամ Բադալյանը (օգնականներ Ավետիք Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, Եվգինե Քոչարյան, Տիգրանուհի Հովսեփյան, անեսթեզիոլոգ Ռիմա Ջաղացպանյան): Կատարվել է բացառիկ վիրահատություն՝ աորտո-աղիքային խուղակի անջատում, որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի գծային ալլոպրոթեզավորում, 12-մատնյա աղու մասնահատում, դուոդենո-յեյունո կողքը-կողքին անաստամոզի ձևավորում, որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության սանացիա և դրենավորում: Հեռացված պրեպարատի պաթոհյուսվածքաբանական քննությամբ առկա էր աորտոդոուդենալ խուղակ՝ 4մմ չափի: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել 13 օր անց՝ ապաքինմամբ:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն